0
Basket
search

Գաղտնիության Հայտարարագիր

Գաղտնիության Հայտարարագիր

 

Ձեր գաղտնիությունը կարևոր է մեզ համար

 

Բարի գալուստ Mybook.am։ Քանի որ մենք հանձն ենք առնում պաշտպանել ձեր գաղտնիությունը մեր գործի հետ առընչվող բոլոր հարցերում, հուսով ենք՝ դուք ժամանակ կհատկացնեք, որպեսզի կարդաք այս հայտարարգիրը, որը բացատրում է, թե ինչպիսի տեղեկություններ ենք մենք հավաքում ձեզանից, և ինչպես ենք օգտագործում այդ տեղեկությունները։ Օգտվելով մեր կայքէջից կամ գնելով մեզանից ապրանքներ կամ ծառայություններ՝ դուք համաձայնվում եք պարտավորվել՝ հետևել այս Հայտարարագրի պայմաններին։ Եթե մենք որոշում կայացնենք փոփոխություններ կատարել մեր գաղտնիության Հայտարարագրում, մենք կտեղադրենք այդ փոփոխությունները այս էջում, որպեսզի դուք մշտապես տեղյակ լինեք այն մասին, թե ինչ տեղեկություններ ենք մենք պահպանում, և ինչպես ենք օգտագործում դրանք։ Խնդրում ենք, պարբերաբար ստուգեք այս էջը։

 

Ինչպիսի՞ տեղեկություններ ենք մենք հավաքում, և ինչպե՞ս ենք օգտագործում դրանք

 

Երբ դուք այցելում եք մեր կայքէջը, Mybook.am-ը պահպանում է ձեր IP հասցեն, որը մենք օգտագործում ենք՝ որպես միջոց՝ ախտորոշելու մեր սպասարկիչի խնդիրները, կառավարելու մեր կայքէջը և բարելավելու մեր ապրանքները և ծառայությունները։ Ձեր IP հասցեն նույնպես օգտագործվում է լայն ժողովրդագրական տվյալներ հավաքելու համար, ինչի դեպքում ձեր անձնական տվյալները չեն բացահայտվում։  

 

Եթե ցանկանում եք հարցում անեք որևէ ապրանքի կամ ծառայության մասին՝ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար, դուք պետք է տրամադրեք ձեր էլ. հասցեն, որպեսզի վաճառողը կարողանա պատասխանել ձեր հարցին էլ. փոստի միջոցով։

 

Մեզ պատվեր տալու համար, դուք պետք է հաշիվ բացեք Mybook.am կայքէջում։ Հաշիվ բացելու համար, դուք պետք է տրամադրեք ձեր էլ. հասցեն և որևէ գաղտնաբառ ընտրեք (ձեր «Հաշվի տեղեկությունը»)։ Երբ դուք պատվեր եք կատարում մեզանից, մենք նույնպես հարցնում ենք ձեր անունը, առաքման հասցեն, հեռախոսահամարը, նաև ձեր բանկային քարտի համարը, վճարման հասցեն և սպառման ժամկետը (ձեր «Պատվերի տեղեկությունը»)։ Այս տվյալները անհրաժեշտ են, որպեսզի մենք մշակենք ձեր պատվերը, ձեզ ծանուցումներ ուղարկենք ձեր պատվերի կարգավիճակի մասին և պատվերներ կատարենք։ Մենք չենք պահպանում տեղեկությունները ձեր բանկային քարտի մասին, քանի դեռ դուք նշում չեք կատարում վանդակում՝ խնդրելով մեզ պահպանել դրանք։  

 

Ինչպես ենք մենք պաշտպանում ձեր տվյալները

 

Երբ մենք կարող ենք բացահայտել ձեր տվյալները

 

Mybook.am-ը կարող է բացահայտել ձեր անձնական տվյալները ստորև նշված հանգամանքների դեպքում, և օրենքով սահմանված դեպքերում։

 

 

Բացահայտում լիազորված անձանցԵթե դուք օգտագործում եք մեկ այլ անձի կամ կազմակերպության կայքէջեր (օրինակ՝ ձեր գործատուի), Mybook.am-ը կարող է տրամադրել ձեր անձնական տվյալները այդ լիազորված անձին կամ կազմակերպությանը։ Mybook.am-ը չի վերահսկում ձեր անձնական տվյալների օգտագործումը այդ լիազորված անձի կամ կազմակերպության կողմից, և ձեր տվյալների այդօրինակ օգտագործումը այս Հայտարարագիրի առարկան չէ։ Եթե դուք չեք ցանկանում, որ ձեր անձնական տվյալները բացահայտվեն այն անձին կամ կազմակերպությանը, ում կայքէջերը դուք օգտագործում եք, դուք կարող եք չօգտվել այդ կայքէջերից։

 

 

Բացահայտում մեր Մասնաճյուղերին, Գրավաճառներին, Մատակարարներին և Ծառայություններ տրամադրողներինMybook.am-ը կարող է տրամադրել ձեր անձնական տվյալները իր մասնաճյուղերին կամ այլ ծառայություններ տրամադրողների՝ օգտագործելու համար, կապված մեր կայքէջերի աշխատանքի հետ։ Օրինակ, Mybook.am-ը բացահայտում է ձեր անձնական տվյալների որոշ մասը ձեր բանկային քարտը տրամադրող ընկերությանը և առաքման ընկերությանը՝ գրքերի վաճառքը մեր կայքէջերի միջոցով դյուրացնելու համար։

Mybook.am-ը նույնպես կարող է բացահայտել ձեր անձնական տվյալների որոշ մասը ծառայություններ տրամադրող ընկերություններին, որոնք վերլուծում են կայքէջի օգտագործումը։ Mybook.am-ը պահանջում է իր մասնաճյուղերից, մատակարարներից և ծառայություններ տրամադրողներից համաձայնվել՝ օգտագործել ձեր անձնական տվյալները միայն այն նպատակների համար, որոնց համար դրանք տրամադրվել են նրանց, և պաշտպանել ձեր անձնական տվյալների գաղտնիությունը այն կերպով, որը համապատասխանում է այս Հայտարարագրին։ Այլ դեպքում, եթե դուք չեք ցանկանում, որ ձեր անձնական տվյալները բացահայտվեն Mybook.am-ի մասնաճյուղերին, գրավաճառներին, մատակարարներին և ծառայություններ տրամադրողներին, դուք կարող եք չգրանցվել՝ որպես Mybook.am կայքէջի հաճախորդ, կամ գրքեր չպատվիրել մեր կայքէջերի միջոցով։

 

 

Բացահայտում՝ ձեռնարկության փոխանցման դեպքումMybook.am-ը կարող է ներգրավված լինել իր գործը վաճառելու կամ փոխանցելու մեջ՝ մասամբ կամ ամբողջությամբ։ Որպես այդ վաճառքի կամ փոխանցման մաս՝ Mybook.am-ը կարող է բացահայտել ձեր անձնական տվյալները գնորդ կազմակերպությանը, բայց կպահանջի, որ գնորդ կազմակերպությունը համաձայնվի՝ պաշտպանել ձեր անձնական տվյալների գաղտնիությունը այն կերպով, որը համապատասխանում է այս Հայտարարագրին։ Mybook.am-ը պարտավորություններ չի կրում ձեր անձնական տվյալների օգտագործման և բացահայտման համար՝ գնորդ կազմակերպության կողմից։

 

Բացահայտում՝ օրենքով սահմանված դեպքերումMybook.am-ը կարող է բացահայտել ձեր անձնական տվյալները որևէ կառավարական հաստատության, որը գործադրել է իր օրինական իշխանությունը՝ այդ տվյալները ձեռք բերելու համար, կամ այն դեպքում, երբ Mybook.am-ը ողջամիտ հիմքեր ունի՝ համոզված լինելու համար, որ այդ տվյալները կարող են օգտակար լինել ապօրինի գործունեության հետախուզության հարցում, կամ ենթարկվելով որևէ ծանուցագրի կամ հրամանի, որը տրված է որևէ դատարանի, անձնավորության կամ մարմնի կողմից, որ իրավասություն ունի հարկադրել այդ տվյալների տրամադրումը, կամ ենթարկվելով որևէ դատարանի որոշմանը՝ փաստաթղթեր կամ տեղեկություններ տրամադրելու մասին, կամ տրամադրել դրանք իր իրավախորհրդատուին։

Mybook.am-ը չի վերահսկում այդ մարդկանց կողմից ձեր անձնական տվյալների օգտագործումը և բացահայտումը կամ պարտավորություն չի կրում դրա համար, և և նման օգտագործումը և բացահայտումը այս Հայտարարագրի առարկան չէ։  

 

 

Mybook.am-ը կարող է ընդհանուր վիճակագրություն տրամադրել մեր հաճախորդների, վաճառքի, երթևեկի մոդելների և կայքի հետ կապված այլ տեղեկությունների՝ երրորդ կողմերին, բայց այս վիճակագրությունները չեն ընդգրկի ինքնությունը հաստատող որևէ տեղեկություն։ Պարզ ասած, մենք չենք տեղեկացնի մեր գործընկերոջը, որ դուք որոշակի ապրանք եք գնել, բայց մենք կարող ենք հայտնել, թե որոշակի ժողովրդագրական տարածքում քանի հաճախորդ է որոշակի ապրանքներ գնել։

 

Հղումներ դեպի այլ կայքէջեր

 

Mybook.am կայքէջը պարունակում է հղումներ դեպի այլ կայքէջեր, որոնք պատկանում են երրորդ կողմերին, և, մեր կարծիքով, կարող են հետաքրքրել ձեզ։ Mybook.am-ը խրախուսում է երրորդ կողմերին հետևել համապատասխան գաղտնիության չափանիշների և Հայտարարագրերի, բայց պատասխանատու չէ այդ կողմերի գործողությունների, նրանց կայքէջերի բովանդակության կամ ցանկացած ապրանքի կամ ծառայության համար, որ նրանք կարող են առաջարկել։

 

Թխուկներ

 

Mybook.am կայքէջը օգտագործում է «թխուկներ», որոնք փոքր տեքստային նիշքեր են, և պահպանվում են ձեր կոշտ սկավառակի վրա՝ ձեր զննարկչի կողմից։ Մեր թխուկները չեն պարունակում որևէ անձնական տեղեկություններ, բայց դրանք հնարավորություն են տալիս մեզ տրամադրել ձեզ զամբյուղ՝ գնումների համար, և պահպանել ձեր առաքման և վճարման տեղեկությունը՝ ձեր այցելությունների միջև։ Եթե դուք կարգավորեք ձեր զննարկիչը՝ թխուկները արգելափակելու համար, դուք դեռ կարող եք օգտվել մեր կայքէջից, բայց չեք կարողանա գնումներ կատարել։  Թխուկները նույնպես կարող են օգտագործվել մեր մասնաճյուղերի կամ գովազդատուների կողմից։ Mybook.am-ը խրախուսում է յուրաքանչյուրին, ով թխուկներ է օգտագործում, հետևել համապատասխան գաղտնիության չափանիշների և Հայտարարագրերի, բայց պատասխանատու չէ այն թխուկների համար, որ տեղադրել են երրորդ կողմերը։

 

Ինչպես կապ հաստատել մեզ հետ

 

Mybook.am-ը սիրով սպասում է ձեր հարցերին և մեկնաբանություններին՝ գաղտնիության վերաբերյալ։ Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ ցանկացած ժամանակ հետևյալ էլ. հասցեով.

[email protected]

keyboard_arrow_up