medianews.site-ը գրում է․ Արդեն իսկ մի քանի օր է, ինչ ողջ երկիրը ալեկոծվել է «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից լուրով։ Տասնյակ վիրավորներ, մոտ 2 տասնյակ զոհվածներ և դեռևս մի քանի անհետ կորածներ։ Ցավալի պատահարից մինչ այս պահը հանրությունը վիշտը սրտում սպասում է
հայտարարվում է սուգ։ Իսկ ու՞ր է կորել ազգի հոգևոր հայրը։ Ու՞ր է կորել մեր հոգևոր հովիվը, որ պետք է այս նեղ ու օրհասական պաին սատար կանգներ իր մոլորյալ ժողովրդին, ով պետք է իր՝ սրբազանի խոսքն ասեր ու փարատեր մարդկանց վիշտը։ Եթե ոչ հիմա, էլ երբ պետք է իր առաքելությունն անի կաթողիկոսը։ Չկա, Բ Գարեգինը իզով-թոզով կորել է, ծպտունն անգամ դուրս
չի գալիս, անգամ ցավակցական խոսք չի հայտնել։ Թող ների ինձ Աստված, բայց էլ ում ինչին է պետք Բ Գարեգինը։ Երևի ընդդիմության ցույց պետք է լիներ Երևանի փողոցներում, որ իր սևազգեստներին վայրկյան առաջ գործուղեր քաղաքական ակցիա իրականացնելու։ Ի դեպ, չար լեզուների
պնդմամբ, Բ Գարեգինը կորել է, վեհարանից դուրս է եկել և չի վերադարձել։ Գոնե սա իրական լիներ, իմանայինք կորել է, դրա համար ծպտունը դուրս չի գալիս։