Հարգելի ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․ Մինչ այդ իմացեք նաև՝
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սոչիում սկսել են նեղ ձևաչափով բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպային Ռուսաստանից գազ մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը,
ինչի համար տարածաշրջանի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Անկարային։ «Թուրքական հոսք»-ը, ի տարբերություն մեր ածխաջրածինների մատակարարման բոլոր այլ ուղղությունների, աշխատում է բնականոն, ռիթմիկ, առանց խափանումների»,- ասել է Պուտինը։ Բացի այդ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայից հացահատիկի
մատակարարումների հարցը լուծելու համար։ Նա նաեւ հույս է հայտնել, որ կստորագրվի առեւտրատնտեսական կապերի զարգացման հուշագիրը։ Բացի այդ, ՌԴ ղեկավարն առաջարկել է քննարկել իրավիճակը Սիրիայում։ Իր հերթին, Թուրքիայի նախագահն ասել է, որ պետությունների ղեկավարները պետք է նոր էջ բացեն համագործակցության հարցերում։
«Ես այստեղ ներառում եմ էներգետիկ համագործակցության, Սեւ ծովում հացահատիկի արտահանման, զբոսաշրջության, տարածաշրջանային հարցեր»,- ասել է Էրդողանը։ Հանդիպումը տեղի է ունենում «Ռուս» առողջարանի տարածքում։ Սպասվում է, որ առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր, կխոսեն ուկրաինական նավահանգիստներից
հացահատիկի արտահանման մեխանիզմի արդյունավետության մասին, կարծիքներ կփոխանակեն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
հայտնել է նաև, որ Պուտինն ու Էրդողանը ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։
Տեսանյութը՝https://www.youtube.com/embed/bS4-zvmSIjk
POSTED UNDER