0
Basket
search

ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Եթե դուք ստեղծագործում եք, եթե դուք ուզում եք, որ ձեր ստեղծագործությունները դառնան լսելի, ճանաչված ու սիրված, ուրեմն այս մրցույթը ձեզ համար է:

Mybook.am -ը հնարավորություն է ընձեռում ձեզ դառնալ մեկն այն  ընտրյալ հեղինակներից, ում ստեղծագործությունը կընդգրկվի  ժամանակակից տեխնիկայով ու ծրագրերով, հատուկ ձայնագրման ստուդիայում՝  Monoscope Entertainment    պատրաստված ԱՈՒԴԻՈԳՐՔԻ ՄԵՋ

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր  հեղինակ ստեղծագործողներն՝ առանց տարիքային խտրականության:

Բոլոր նրանք , ովքեր  ապրում են Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ջավախքում, Սփյուռքում:

Մրցույթը անցկացվում է 3  ուղղություններով՝

*բանաստեղծություն

*հեքիաթ

*մանրապատում

Սա առցանց մրցույթ է, կազմված երկու փուլից 

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

* Մրցույթին մասնակցել ցանկացողները  կայքի էլեկտրոնային հասցեին՝ [email protected] ուղարկում են իրենց ստեղծագործություններից 1-2 հատ, ինչպես նաև իրենց լուսանկարը:

*Նամակում նշում են իրենց անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրն ու հեռախոսի համարը:

ՄՐՑՈՒՅԹԸ ՎՃԱՐՈՎԻ Է

*Կայքի հաշվարկային հաշվին փոխանցում են 2000 դրամ և այդ անդորրագիրը ևս կպցնում են նամակին:

Հաշվարկային հաշիվ

Ամերիա բանկ

1570051688000100 - DRAM

1570051688000101-USD

1570051688000158 -RUB

1570051688000146-EUR

*Ուղարկված ստեղծագործությունները մեր կողմից տեղադրվում են կայքի ֆեյսբուքյան էջում, որտեղ սկսվում է բաց քվեարկություն:

*հարցազրույցներ են անցկացվում հեղինակների հետ և տեղադրվում  mybook.am  և hayreniq.am կայքերում:

*ֆեյսբուքյան էջում մեծ քանակությամբ հավանումներ (լայք) ու կիսումներ հավաքած ստեղծագործությունների հեղինակները անցնում են երկրորդ փուլ:

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

*Երկրորդ փուլ անցած հեղինակները վճարում են 3000 դրամ, և նրանց ստեղծագործությունները ձայնագրվում են բարձրակարգ ձայնագրման ստուդիայում և դառնում  բարձր որակի ԱՈՒԴԻՈԳՐՔԻ մի մաս:

*Աուդիոգիրքը ուղարկվում է ինչպես հեղինակներին, այնպես էլ տեղադրվում է  mybook.am կայքում, յութուբում և  համացանցի այլ համապատասխան հարթակներում:

*Աուդիոգրքի շնորհանդեսը տեղի կունենա  գրական  սրճարանում, որտեղ հեղինակները մեկ բաժակ սուրճի շուրջ կծանոթանան իրար հետ, կներկայացնեն իրենց ստեղծագործությունները, կպատասխանեն լրագրողների հարցերին և սկիզբ կդնեն նոր համագործակցությունների:

Հայտերը ընդունվում են՝ ապրիլի 3-ից մինչև ապրիլի 25-ը

Երկրորդ փուլի մեկնարկը կհայտարարվի մայիսի 1-ին

ՄԵՐ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

Շուշաննա Թովմասյան - դերասանուհի, հաղորդավարուհի

Մարիամ Խուրշուդյան-բանաստեղծուհի, արձակագիր

Արփի Վանյան  - Գրող, կինոսցենարիստ, լրագրող, պրոդյուսեր

Սուսաննա Ղազարյան-Բանաստեղծուհի

Արմեն Թադևոսյան - հաղորդավար, դերասան, շոումեն

 

 

keyboard_arrow_up