0
Basket
search

Նարեկ Դավիդավյանի ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

На данном изображении может находиться: 1 человек, сидит и на улице

Ես Նարեկն եմ... Հիմա 18 տարեկան եմ, բայց կարող էի մահանալ երբ 18 օրական էի ընդամենը:….Երբ ես ծնվեցի իմ ընտանիքում ոչ ոք չէր ուզում, որ ես ապրեմ, ինձ այստեղից այնտեղ էին նետում, որպեսզի մի տեղի կպչեմ ու մահանամ: Իմ ծնվելու հաջորդ օրն ինձ գցեցին իրենց հին գոմը, այնտեղ առանց հաց ու ջրի մնացել եմ 13 օր՝ անօգնական վիճակում, ականատեսների պատմելով ես փորձում էի գոնե լաց լինելով պայքարել մահվան դեմ, բայց ինձ մոտ այդ ամենը չէր ստացվում, քանի որ թուլացել էի և 13 օր հետո մի կին տեղեկանալով իմ մասին՝  որոշեց վերցնել ինձ ու պահել:Նրա այդ որոշմանը սակայն  ամուսինը դեմ էր և այդ հրաշք կինը՝ հեռացավ  ամուսնուց, վերցրեց ինձ ու դարձավ միայնակ մայր:

Նա  պահեց ինձ, մեծացրեց, բոլորը զարմացել էին, թե ինչպես կարող է այդպիսի դաժան պայմաններում 13-օր մնացած տղան ապրել:

Հա,  մոռացա ասել. երբ ինձ բերում էին իմ նոր տունը,  իմ բիոլոգիական մայրն ինձ ուրախ-զվարթ ճանապարհեց, քանի որ ազատվում էր հոգսից :

 Ինձ որդեգրած մոր տուն տեղափոխված ժամանակ ես  700-800 գրամ կլինեի կամ չէի լինի: Իմ պատճառով այդ կինը բաժանվեց 20 տարվա    իր ամուսնուց և  սկսեց պահել ինձ:

            Նա դարձավ իմ պահապան հրեշտակը:  Մի անգամ ես հայտնվել էի այն իրավիճակում, երբ իմ կյանքը թելից էր կախված. Դա  2009 թվականն էր, երբ պատահաբար ցավեր սկսվեցին մոտս… Շտապ վիրահատություն էր պետք, այլապես կմահանայի:   Ավարտվեց վիրահատությունը. 5 օր անգիտակից պառկած էի վերակենդանացման բաժնում, կարելի է ասել կոմայի մեջ էի:   Օրերն անցնում էին , նրանց հետ էլ փոքրանում էին ապրելու իմ շանսերը: Հույս գրեթե չկար: Այդ օրերի ընթացքում մայրս անընդհատ աղոթում էր: Վերջին գիշերն էր. մայրս բարձր ձայնով աղոթում էր. ՛՛ Աստված իմ իմ բալին ինձնից մի խլիր, իմ մինուճարին չտանես՛՛ :

Այդ պահին    վերակենդանացման բաժանմունքում մի զանգի ձայն եկավ, և ես այդ զանգի ձայնից արթնացա , բացեցի աչքերս:  Ամբողջ հիվանդանոցը զարմացել էր, թե ինչպես կարող է մահվան ճանապարհին կանգնած տղան  զանգի ձայնից կենդանանա: Նրանցից ոչ ոք չհասկացավ, որ ինձ կրկին կյանք նվիրեց մայրս՝ այս անգամ էլ իր աղոթքներով:

****

Մայրս այլևս չկա, նա մի քանի ամիս առաջ է մահացել՝ կրծքի կաղցկեղից և ես գիտեմ, որ  իմ հրեշտակը երկրի վրայից տեղափոխվեց ապրել երկնքում:

Հրեշտակների տեղը երկնքում է՝ կասեն ոմանք, բայց ես ուրիշ բան կավելացնեմ. Հրեշտակների տեղը մեր սրտերում է: Մայրս իմ սրտում է հիմա ապրում…

keyboard_arrow_up