0
Basket
search

ՇՈՒՏՈՎ. Լույս կտեսնի12-ամյա Ժասմինի ֆանտաստիկ վիպակը.Առաջին դեպքն է Հայաստանում

Զրույցը վարեց՝ Սվետլանա Ավետիսյանը

-Սիրելի Ժասմին, դու ընդամենը 12 տարեկան ես, բայց արդեն ֆանտաստիկ վիպակ ես  գրում: Կպատմե՞ս ինչպես ծնվեց  վիպակ գրելու  միտքը:

 

-Շնորհակալություն հարցի համար: Շատ լավ հիշում եմ այդ օրը: Անհետաքրքիր ամառային օր էր : Չգիտեի ինչով զբաղվել: Գնացի մայրիկիս մոտ ՛՛բողոքեցի՛՛ , թե բան չունեմ անելու: Այդ ժամանակ մայրիկս , ով, հավանաբար վաղուց էր նկատել  իմ մեջ ստեղծագործելու   ձգտումը, խորհուրդ տվեց  ինձ ինչ որ պատմություն գրել՝ հետաքրքրաշարժ սյուժեով: Համաձայնվեցի: Եվ սկսեցինք մտածել  ու հորինեցինք սուպերհերուսուհի Նռանեին:   Ես միանգամից սիրեցի իմ հերոսուհուն, զգացի նրան և անմիջապես անցա գործի:Վեպն էլ անվանեցի ՛՛Սուպեր Նռանե՛՛

 

-Լա՜վ, բարի… այդ դեպքում ինչու՞ նախընտրեցիր հենց ֆանտաստիկայի ժանրը: Գու՞ցե կան գրքեր, ֆիլմեր, որոնցից ոգևորվել ես:

 

 

-Շատ հետաքրքիր հարց է : Ճիշտն ասած, ինձ՝ որպես 21-րդ դարի երեխայի,  դուր են գալիս հետաքրքրաշարժ , ֆանտաստիկ սյուժեով ֆիլմեր, քանի որ այդպիսի ֆիլմերի մոնտաժը ,  էֆեկտները ձգում են քեզ և  չեն թողնում ,որ այդ ֆիլմը կիսատ թողնես և ինչ որ ուրիշ բանով սկսես զբաղվել:   Դիտելով այդպիսի բազմաթիվ  ֆիլմեր իմ ուղեղն էլ սկսեց, այսպես ասած,  ՛՛ֆանտաստիկորեն՛՛ մտածել և երևակայել:

Այո, կա մի ֆանտաստիկ պատմություն, որը ինձ շատ օգնեց գրելու իմ այս վիպակը : Դա Հարրի Փոթերն էր : Չեմ ուզում ներկայացնել պատմության սյուժեն, քանի որ վստահ եմ,  որ բոլորս էլ կամ դիտել կամ էլ կարդացել ենք այս պատմությունը: Ուղղակի այն այնքան հետաքրքիր և այնքան ձգող էր  , որ ես մեկ օրում նայեցի այս ֆիլմի 4 մասերը: Ի դեպ , ամեն մասը տևում էր մոտավորապես 3 ժամ: Այնուհետև գնեցի գրքերն ու դրանք էլ կարդացի: Եվ հենց այս պատմությունը, երևի թե,   ազդեց ժանրի ընտրության վրա:

 

-Ժասմին, գիտեմ որ վիպակդ պատրաստվում է տպագրության: Այն շուտով գրքի տեսքով կներկայանա ընթերցողին: Ի դեպ, ասում են, որ այդ տարիքում Հայաստանում միակ  երեխան ես, որ վիպակ է գրել: Շարունակություն ունենալու՞ է վիպակը:

 

-Այո, գիրքը շուտով լույս կտեսնի: Ես այն ուզում եմ նվիրել իմ վաղամեռիկ ու շատ սիրելի տատիկի հիշատակին, ով առաջինը նկատեց իմ մեջ ստեղծագործելու ջիղը և հենց ինքը ամենասկզբից իմ մեջ սեր ներարկեց գրականության հանդեպ: Կարծում ե մ կշարունակեմ գրել, որովհետև դեռ շատ բան կա պատմելու:

 

-Զարմանում եմ, ինչպես ես հասցնում դասերի հետ մեկտեղ նաև ստեղծագործել. Դժվար չէ՞

 

-Ես ընդհարապես ստեղծագործում եմ ամռանը , քանի որ միայն  ամռանը ունեմ ազատ ժամանակ: Իսկ հիմա, ցավոք սրտի, ընդհարապես չունեմ ազատ ժամանակ, քանի որ ամբողջովին տրվել եմ դասերիս, որոնք իրենց հերթին էլ շատ են ու դժվար:

 

keyboard_arrow_up