Քո գնալով տարար երեք գույն իմ կյանքից…
Քո գնալով,մամա, քեզ հետ տարար
երեք գույն իմ կյանքից…
Երեք գույն իմ կյանքից
ու զրնգուն ծիծաղ՝
անվերադարձ կորան…
Մանկությունս տարար, ջերմությունս տարար
Եվ տոներն իմ կյանքի,
Խենթ պարերս, մամա, հումորները մեր տաք
ու… տուն դարձիս ուղին…
Ժպիտներիս միջից տես արցունք է կաթում,
դու զգու՞մ ես, մամա,
Կյանքում կյանք քիչ եղավ, որ կշտանամ, մամա
Ես քո անուշ գրկից…
…Կարոտում եմ անհագ
Ներիր, ներիր , իմ թա՜նկ…