Հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին, «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 11:30-ին ողնաշարի գոտկային հատվածի սալջարդով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ
քաղաքի 10-ամյա բնակչուհի Լ. Գ.-ն․․ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության
ոստիկանությունից․․ Մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, 49-ամյա Մ.
Ա.-ն իր վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայով Վաղարշյան փողոցի թիվ 24 հասցեի դիմացի
ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Լ. Գ.-ին․․