Մի քանի օր լուռ հետևելուց հետո փորձեմ բացատրել թե իրականում ինչ է կատարվում Արցախում և ինչու են սորոսականները և այլ նմանատիպ խմբավորումներ նույն բառամթերքով պայքարում հանուն Արայիկ Հարությունյանի Արցախում իշխանության: Կողքից տպավորություն է,
որ հաչացող շներին մեկ կենտրոնից հրահանգով պայքարի են հանել ֆեյսբուքյան անդաստաններում:
Այս գրառումս ուղղում եմ բարեխիղճ մոլորության մեջ գտնվող մարդկանց ում փորձում են համոզել, որ Արցախում աթոռակռիվ է և այլ նմանատիպ հիմարություններ:
Սիրելի ժողովուրդ, հատկապես արցախցիներ, Արցախում վերջին օրերին բախվել են ադրբեջանցիների հետ լեզու գտածներն ու Արցախը բացառապես ադրբեջանից դուրս պատկերացնողները:Ինչից սկսվեց. Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, ովքեր հրամայական տոնով 5 պայման են առաջադրել:
Սիրելի Արցախցիներ, եթե Արայիկը մաքուր է, ուրեմն թող հրապարակի թե այդ ինչ 5 պահանջներ են իր առաջ դրել ադրբեջանցիները, որոնց ինքը գլուխը կախ համաձայնվել է: Հանդիպումը եղել է փակ ֆորմատով: Հանդիպման մի մասին ներկա է եղել ռուսական խաղապահ կողմը,
իսկ ավելի ուշ ադրբեջանցիների պահանջով Արայիկի հետ ադրբեջանցիները առանձնացել են: Արայիկը ադրբեջանցիների հետ ունի իր սեփական պայմանավորվածությունները, չի բացառվում նաև խոստումները ադրբեջանցիներին:
Բերձորի հումանտար աղետը գեներացվել է արցախցուն ծնկի բերելու նպատակով: Մենք միայն իշխանափոխությունից հետո հստակ կիմանանք թե որքան էր Արայիկ Հարությունյանի ներգրավվածությունը պատերազմին և հումանիտար աղետը գեներացնելուն: