հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա
Վրեժ Բ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 309․5 կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան
հատվածում կայանված КамАЗ մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Բ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Վրեժ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է
«Կապան» բժշկական կենտրոն։Վթարի փաստով` քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։