Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում, խոշոր պայթյուն Երևանի կենտրոնում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսի 14-ին։ Պայթյունի հետևանքով արձանագրվել են տասնյակ զոհեր և վիրավորներ, խոշորամասշտաբ ավերածություններ, հրդեհ[4][5][6]։
Պայթյունից մոտ 2 ժամ անց Հայաստանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված[7][8]։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ռումբի տեղադրման մասին տեղեկությունները կեղծ են[9]։
Ի հիշատակ առևտրի կենտրոնում զոհվածների՝ օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարվել է սգո օր Հայաստանի Հանրապետությունում[10] և Արցախի Հանրապետությունում[11]։