սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ա. Խուդինյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի
36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար մասում և բախվել երկաթե գովազդային վահանակին։
Վթարի հետևանքով Ա. Խուդինյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 19-ամյա Ս. Խուդինյանը, 18-ամյա Կ. Խուդինյանը, 23-ամյա Գ. Հակոբյանն ու Լոռու մարզի բնակիչ՝
64-ամյա Ս. Անդրեասյանը մարմնական վնասցածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։