Մա հացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը։ Նա 56 տարեկան էր։ Այս մասին ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է իր սոցցանցի էջում։
«Սիրելի ընկերներ, խոր վշտով տեղեկացնում եմ, որ ծանր հիվանդությունից անժամանակ
կյանքից հեռացավ մորաքրոջս տղան՝ Հովհաննես Ահարոնյանը։
1995-1999 թթ․-ին եղել է ԱԺ պատգամավոր։ Նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ ինքնորոշման, ինչպես նաև սփյուռքահայ քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված բազմաթիվ ազգանպաստ որոշումների ընդունմանը»,- գրել է Մինասյանը: