Ինչպես տեղեկացնում են՝ Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության
911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ըստ որի Սասունցի Դավիթ կայարանի գնացքներում ռու մբեր են դրված։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները և սակրավորները ժամանել են դեպքի վայր։
Նշված վայրից քաղաքացիները տարհանվել են, և կատարվում են որոնողական աշխատանքներ։ Այնտեղ են նաև Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը։