սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյանի շտապօգնությունից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի նրբանցքներից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն տան բնակչուհի 78-ամյա Մ․Ն․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։
Ոստիկանները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել են ուժեղացված ծառայություն, քանի որ սպանության վայրում են գտնվում նաև սպանվածի հարազատները։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հ․ Չալաբյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մինչ դեպքի վայրում դատաբժիշկը աշխատում էր, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ
հանգամանքներ և սպանությունը կատարելու կասկածանքով Կոտայքի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Խ․Մ-ին, ում այնուհետև ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ վերջինս քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։