Միկրոավտոբուսն ընկել է ժայռից. կան զոհեր և վիրավորներ

Միկրոավտոբուսն ընկել է ժայռից. կան զոհեր և վիրավորներ

Վրաստանի Ժինվալի ջրամբարի մոտ զբոսաշրջիկներով միկրոավտոբուսն ընկել է ժայռից, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել: Regnum-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։

Բոլոր ուղևորները եղել են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր մեկնող զբոսաշրջիկներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ Երկուսն անմիջապես մահացել են, ևս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում:Հեռուստաալիքը պարզաբանում է, որ զոհվածներն ու վիրավորները Մոլդովայի քաղաքացիներ են։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*