Մեր շենք մի ջահել տղայա եկել, իրան միշտ երեխու հետ ենք տեսնում, բայց կնոջը չենք տեսել էսքան ժամանակ, հետո իմացանք, որ կինը մահացելա, ինքը մենակա մեծացնում էդ քյորփին․ շենքի բնակիչներով նենց բան որոշեցինք ու արեցինք, որ տղա հալով հուզվել էր, քիչ էր մնում բարձր ձենով լացեր

Էս վերջերս մեր շենք նոր տղա էր տեղափոխվել, իրան էինք տեսել ու իրա գրկի երեխուն, գիտեինք թե կին ունի, ուղղակի կինը դուրս չի գալիս տնից, բայց պարզվեց չէի։ Մեր հարևաններից մեկը էդ տղուն օգնել էր , նստել խոսել էին, պարզվեց, ո միայնակ հայրա։

Երեխեն մի տարեկան էլ չկա, մենակով երեխուն մեծացնումա։ Էդ որ իմացա, ամուսնուս հետ իջա իրանց տուն համ ծանոթանալու, համ էլ որ տեսնեմ ինչով կարամ օգնեմ։ Պարզվեց որ կնոջ հետ ամուսնացան, երկուսի ծնողներն էլ դեմ էին, դրա համար մինչև հիմա չեն շփվում տղայի հետ, աղջիկն էլ ծննդաբերությունից մի քանի ամիս հետոա մահացել։

Հուզվել էի մի այլ կարգի, հարևաններիս պատմեցի, բոլորով պայմանավորվեցինք, դե մեզնից շատերը չեն աշխատում, տանն են, բոլորս հերթով էդ երեխուն կպահեն, կկերակրենք, կլողացնենք, կօգնենք էդ տղուն, մինչև որ ինքը գնա աշխատանքի գա, որովհետև էսքան ժամանակ երեխու համար գործի չէր գնում։ Որ մի քանի հարևաններով գնացինք իրա տուն ւու ասեցինք, տղա հալով քիչ էր մնում լացեր։ Դե բա էլ հարևանները որ օրվա համար են, համ էլ մենք արդեն երեխա պահելու փորձ ունենք, ամեն ինչով կօգնենք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *