Սարսափելի է… Կրկին ողբերգություն…Քիչ առաջ երկու ավտոբուսներ բախվել են իրար…Արդեն կա 13 զոհ…

Այսօր տեղի ունեցած  երկու ավտոբուսների մասնակցությամբ վթարի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Վթարը տեղի է ունեցել Պակիստանի Փենջաբ նահանգում։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Ըստ աղբյուրի, միջադեպը տեղի է ունեցել Ռահիմ-Յար-Հան շրջանի M-5 միջքաղաքային մայրուղու վրա: Պայթել է ավտոբուսի անվանդողը և այն շրջվել է։ Դրանից հետո մեկ այլ ավտոբուս և ամենագնաց բախվել են վթարված ավտոբուսին: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից ոմանք ծանր վիճակում են:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*