Անհրաժեշտ բաղադրիչները: * 1 բաժակ վարսակի ամբողջական հատիկ, * 3 բաժակ ջուր, * 2 թեյի գդալ մեղր, * 1/4 թեյի գդալ ծովային կամ հիմալայան աղ, * 1 ճաշի գդալ կոկոսի յուղ (եթե դուք ուզում եք, կարող օգտագործել յուղոտ կոնսիստենցիայով կաթ)․ Վարսակը լցրեք ջրով լի բանկայի մեջ և թողեք գիշերը թրմի, բայց եթե դա անհրաժեշտ է արագ պատրաստել, ապա դուք կարող եք օգտագործել վարսակի փաթիլներ և թրջել դրանք առնվազն 30 րոպե:
Ջուրը և վարսակը դրեք բլենդերի մեջ և մանրացրեք մինչև միատարր զանգված ու քամեք: Եթե Ձեզ անհրաժեշտ է ավելի հեղուկ կոնսիստենցիա, դուք պետք է ավելացնեք ջուր ՝ ցանկալի կոնսիստենցիայի հասնելու համար: Կաթը լցրեք կափարիչով բանկայի մեջ և դրեք սառնարանում: Այն կարող եք տաքացնել, եթե դուք ուզում եք խմել տաք կամ օգտագործել տորթի կամ թխվածքի համար: Վարսակի կաթը 5 օր կարելի է պահել սառնարանում։ Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։