Շուրջ տաս տարի նա աշխատում էր ծննդատանը, տարիներ շարունակ նորածիններին հանձնելով մայրիկների գիրկը ճանապարհում էր տուն՝ ամեն անգամ երազելով, որ մի գեղեցիկ օր ինքն էլ իր փոքրիկին գրկած կգնա տուն: Բայց… Նրա մոտ ախտորոշել էին անպտղություն:Սկզբում ամուսինը սկզբնական շրջանում կարծես թե համակերպվել էր, պնդում էր, որ սիրում է կնոջը, բայց մի օր հավաքեց իրերը և հեռացավ: Նա Տանյային ասաց, որ վաղուց սիրում է այլ կնոջ, որը իրեն շուտով որդի է պարգևելու: Տանյայի համար դա մեծ հարված էր: Ծննդատանը լքված փոքրիկ կար, նա հաշմանդամ էր: Երբ Տանյան բացեց բարուրը, հեկ եկաց, փոքրիկ մի ոտքը բացակայում էր:
Տանյան կապվել էր նրա հետ; Ու մի օր էլ երեխային տեղափոխեցին մանկատուն, ավելի ուշ Տանյան իմացավ, որ նրան որդեգրել են: Օրերն անցնում էին միապաղաղ: Մի օր սրճարանում Տանյան ծանոթացավ Մաքսիմի հետ: Նա նկարիչ էր: Նրանց ընկերությունը վերածվեց մտերմության ու Մաքսիմը նրան առաջարկություն արեց: Ամիսներ անց, մանկատնից տեղեկացրին, որ փոքրիկ տղային վերադարձրել են մանկատուն:Տանյան շտապեց նրան տեսնելու: Ավելի հուզիչ հանդիպում դժվար է պատկերացնել: