Բոլոր կենսաթոշակառուների համար թոշակները առաջիկայում կբարձրանան 10 տոկոսով, բայց այլ մեխանիզմով կգործի այն։ Այսինքն, եթե թոշակառուն քարտով է ստանում թոշակը և առևտուրն էլ քարտով է կատարում, ապա կստանա զե ղչեր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ։ Ուզում ենք զե ղչերի համակարգ ներդնել, որը մի քանի նշանակություն ունի.
Առաջինը սոցիալական նշանակությունն է, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատումը, և երրորդը՝ այս ամենի արդյունքում ավելի արդյունավետ կդարձնենք մեր սոցիալական քաղաքականությունը և կգտնենք կենսաթոշակառուների կարիքների առավել զգայուն կետերը»,- նշեց վարչապետը: Այս համակարգը կունենա և՛ սոցիալական, և՛ կնպաստի կանխիկի շրջանառության կրճատմանը,- հավելեց վարչապետը։ Հույս հունեմ, որ այս ծրագիրը կհամաֆինանսավորվի կառավարության,
բանկային համակարգի կողմից և արդեն՝ մասնավորի կողմից: Սա պետության և մասնավորի համագործակցության կարևոր օրինակ է։ Ըստ վարչապետի երրորդ նշանակությունն այն է, որ այդ գործարքների տվյալների վերլուծության արդյունքում առավել արդյունավետ կկարողանանք դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը։ Գործնականում հունիսի կեսերից համակարգը լիարժեք՝ քարտերով և բանկային համակարգով և առևտրային ցանցերով, կսկսի գործել,- հույս հայտնեց կառավարության ղեկավարը։