Եղունգների սունկը բավականին տարածված խնդիր է: Ընդհանուր առմամբ, սնկային ինֆեկցիաները կարող են ախտահարել մեր օրգանիզմի ցանկացած հատվածը: Սնկային ինֆեկցիայով ախտահարման դեպքում եղունգները փոխում են գույնը, շերտավորվում են, կոտրվում են: Սա նաև էսթետիկական խնդիր է: Բնական միջոց № 1 Սննդային սոդա.Սոդան իրենից ներկայացնում է անտիսեպտիկ միջոց,
և այն կարող է վերացնել սնկային ինֆեկցիան: Սոդան խառնել քիչ քանակությամբ ջրով կամ թարմ քամված կիտրոնի հյութի հետ, որ ստացվի խիտ, սակայն փափուկ մածուկ: Քսել ախտահարված եղունգի հատվածում, ծածկել պոլիէթիլենով և թողնել ողջ գիշեր: Առավոտյան լվանալ տաք ջրով: Կոշիկի մեջ կարելի է քիչ քանակությամբ սոդա լցնել, սնկի տարածումը կախնելու համար:Բնական միջոց № 2 Սխտոր.
Սխտորն օժտված է հզոր հակամանրէային և հակասնկային հատկություններով: Այդ հատկությունների շնորհիվ այն կարող է ոչնչացնել ձեռքերի և ոտքերի եղունգների սո ւնկը:10 ատամիկ սխտորը մանրացնել, տրորել, որ ստացվի մածուկ, այնուհետև վրան լցնել քիչ քանակությամբ տաք ջուր և ստացված խառնուրդը քսել սնկով ախտահարված եղուգի վրա և թողնել 15-20 րոպե, այնուհետև լվանալ և չորացնել: