Զուգարանակոնքը մաքրելիս դրա էմալապատ հատվածը չվնա սելու համար առաջարկում ենք ձեզ օգտվել այս փորձված միջոցներից: Ինչպես ազատվել ժանգից։ Անհրաժեշտ է՝ 100գ անու շադրի սպի րտ, 50գ ջր ածնի պերօ քսիդ, մաքուր կտոր, կես լիտրանոց տարա, ռետինե ձեռնոցներ, թղթե անձեռոցիկներ։ Կիրառումը՝ Տարան լվանալ հոսող ջրի տակ։
Հագնել ռետինե ձեռնոցները և անուշադրի սպիրտը լցնել տարայի մեջ: Ավելացնել ջրա ծնի պերօ քսիդը, ապա զգուշորեն խառնել տարայի պարունակությունը: Խառնուրդը լցնել ժանգի վրա և տրորել կեղտոտված հատվածները: Թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ հոսող ջրով: Ահա ևս մեկ հիանալի միջոց զուգարանակոնքի և լոգախցիկի դեղին հետքերից ազատվելու համար:
Անհրաժեշտ է՝ 100գ գինու քացախ, ապակե տարա, 2 ճ/գ, կերակրի աղ, մաքուր կտորներ. Կիրառումը՝ Քացախը լցնել ապակե տարայի մեջ, այնուհետև ավելացնել աղը: Տարան դնել միկրոալիքային վառարանի մեջ 65 աստիճան ջերմության տակ: Ստացված խառնուրդը լցնել ժանգի վրա և տրորել: Թողնել 15-20 րոպե, հետո լվանալ հոսող ջրով: