Իմ հոշողությունից երբեք չի կարող ջնջվել էն ամենը, ինչի ականտեսն եմ եղել ես: Հրավիրված էինք հարսանիքի Գորիսում: Ձմեռ էր ճանապարհները սարսափելի վիճակում էին գտնվում: Ներսումս այնքան տագնապ կար այդ օրը, չէի ցանկանում գնալ, մամային ասեց կլինի ես չգամ, ինձ լավ չեմ զգում: Մայրս ասեց՝ բոլորիս են հրավիրել պետք է գաս: Կարելի է ասել ստիպելով գնացի: Հայրս վաղուց էր մահացել, հարսանիք գնացինք երեք քույրերով ու մայրս:
Շատ մեծ դժվարությամբ հասանք տեղ ուժեղ ձյուն էր տեղում այդ օրը, տեսանելիությունը վատն էր, վարորդը մի կերպ էր վարում մեքենան: Հարսանիքը ավարտվեց, հաջորդ օրը արդեն մեք հետ պետք է գայինք, որովհետև դասի էինք, մնալու ժամանակ չկար: Դարձյալ ձյուն էր ճանապարհի մի հատվածը մաքված չէր, վարորդն էր այդ պահին մեզ ասում, որ շատ վտանգավոր է:
Մի պահ նա կորցրեց կառավարումը ու մենք հայտնվեցինք ձորում, դրանից հետո ոչինչ այլևս չեմ հիշում: Երբ աչքերս բացեցի հիվանդանոցում էի, կողքս բարեկամներս էին, մերոնցից ոչ մեկ չկար: Նրանց փրկել հնարավոր չէր եղել: Մորքուրս էր ինձ խնամում հիվանդանոցում, մեկ ամիս շարունակ ինձ համոզում էին, որ նրանց հետ ամեն բան լավ է, բայց տարբեր հիվանդանոցներում ենք գտնվում, մինչև ամեն բան պարզ դարձավ ինձ: