Կաթնաշոռով բուլկիներ նախաճաշի համար, որը հաճույքով կվայելեք առավոտյան: Այսօր նախաճաշի համար կարող ենք պատրաստել կաթնաշոռով խմորեղեն: Փափուկ, նուրբ և բուրավետ բուլկիները դուր կգան բոլորին և չեն հոգնեցնի: Այս բաղադրատոմսը շատ հարմար է, այն ուղղակի հրաշալի է, քանի որ երկար ժամանակ չի պահանջում պատրաստման համար և դուք կհասցնեք արագ թխել: Եկեք փորձենք, շատ հեշտ է, կհամոզվեք:
Բաղադրությունը. 200 գրամ կաթնաշոռ, 100 գրամ շաքարավազ, 1հատ ձու, 200 մլ կաթ, չոր խմորիչ 7 գրամ, 500 գրամ ալյուր, 2 ճաշի գդալ բուսական յուղ, Լցոնի համար` ջեմ, կակաչի սերմեր, ընկույզ, Կարագ` վրան քսելու համար: Քայլ առ քայլ բաղադրատոմս. Կաթնաշոռը տրորել շաքարավազի հետ, ավելացնել 1 ձու, լավ խառնել: Ստացված զանգվածի մեջ լցնել 200 մլ կաթ, խառնել և լցնել չոր խմորիչը: Ավելացնել ալյուր և հունցել փափուկ խմոր: Ալյուրը շատ մի արեք, խմորը պետք է լինի նուրբ, քնքուշ:
Ավելացնել բուսական յուղ և շարունակել հունցել: Ծածկեք ամանը փայլաթիթեղով կամ սրբիչով և թողեք 2 ժամ: Հունցել խմորը սեղանի վրա և բաժանել հավասար գնդիկների: Ձեռքերով ձգեք խմորի գնդիկը շրջանակի տեսքով, 4 հատ կտրվածք արեք, դրեք ձեր նախընտրած լցոնումը: Մի մասով ծածկեք լցոնումը, ապա դրա վրայից խմորի երկրորդ մասը, երրորդը և չորրորդը, լցոնումը պետք է այսպես ասած` թաքնված լինի խմորի մեջ:
Ծածկել տապակը յուղաթղթով կամ ուղղակի լավ յուղել: Թխվածքները շարեք տապակի վրա և թողեք 30 րոպե, որպեսզի խմորը հասունանա: Վրձինով խմորի վրա քսել հարած ձվի դեղնուց: Նախապես 180 աստիճանով տաքացված ջեռոցում թխել մոտ 25-30 րոպե: Պատրաստի բուլկիների վրա ցանել շաքարի փոշի: Վայելեք ձեր ձեռքով պատրաստված անուշահոտ խմորեղենը: Բարի ախորժակ և լավ օր ձեզ: