Ախպեսր համալարանն ավարատելուց հետո մեկնեց Ռուսաստան։ Նա ատամնատեխնիկ ա, իսկ Ռուսաստանում էդ գործի համար լավ վարձատրում են։ Գնաց, որ աշխատի, առաջ գնանք մի քիչ։
Կլինիկայում, որտեղ աշխատում էր հանդիպեց մի ռուս աղջկա, ով բուժքույր էր իրանց մոտ աշխատում։
Էդ աղջկա հետ սկսեց շփվել, ընկերություն անել։ Մի օր էլ ձեռքը բռնած եկավ տուն ու ասեց, որ պատրաստվում են ամուսնանալ։
Ահավոր տխրել էինք ես ու մամաս, ասում էինք հեսսա լկտիի մեկն ա լինելու, համեստ աղջիկ չի լինելու, իրան մեր ադաթներին համապատասխան չի պահելու։ Կյանքն ապացուցեց, որ սխալվում էինք։ Էդ աղջիկը շատ շնորքով ու մեր ադաթները պահող մարդ էր։ Փաստորեն ախպերս էդ աղջկան հայ դարձրեց ,ոչ թե էդ աղջիկն ախպորս՝ ռուս։