Մի քանի օր առաջ աշխատանքից տուն էի գալիս, կանգառում կանգնած էի, մեկ էլ նկատեցի, որ մի տատիկ նստած ա կանգառի նստարանին, լացումա, արցունքներն ա սրբում թաշկինակով: Չէի հասկանում ինչա կատարվում: Սկզբում մտածեցի շոգից քրտնել դեմքը մաքրում ա, հետո լսեցի որ հեկեկում ա: Նայում էի, անտարբեր կանգնած են ուրիշենրը: Ես չդիմացա մոտեցա, սկսեցի խոսել հետը: Ասում եմ՝ ինչա՞ եղել տատի ջան, ինչով կարամ օգնեմ: Լացելով ասումա, ոչ մի բանով աղջիկ ջան: Ասեցի, բայց ասա կարողա մի բանով օգնեմ քեզ, ինչի ես լացում: Ասեց, որ թոշակն էր ստացել, տրանսպորտի մեջ բացել ա դրամապանակը գումարը դասավորի, հետո չի նկատել, ոնց են գողացել մոտից դրամապանակը:
Հետո ասեց, որ էտ թոշակով հազիվ յոլա ա գնում ու չգիտի ինչա անելու էս ամիս, ոչ դեղերը կարա առնի, ոչ էլ սնվի: Իրա խեղճ վիճակից լացում էր: Ասում էր, երբեք գումարի կարիք չեմ ունեցել, աշխատել ապրել ենք, բայց հիմա մնացել եմ մենակ, ոչ երեխա ունեմ, ոչ պահող, ինչ անեմ: Տեղից տվածները մի քանի կոպեկ էր, հաշվարկած դնում եմ, որը դեղ, որը հացի փող, որը կոմունալ, բայց գոնե հանգիստ եմ լինում, որ վրես լույս ու գազ չեն կտրի: Բայց հիմա գալու են ու կտրեն, ով ա նայելու ինձնից թոշակ են գողացել, թե չէ: Ասումա իմ արդար ապրածի համար ես կոպեկներ եմ ստանում, իսկ իշխանավորները մխում են սաղ փողերը, դրա համար էլ համ գողություններն ա շատացել համ իմ պես տուժաշները, էս ապրելա, էս օրին ես ինչի պիտի հասնեի: Տեղս չէի գտնում էս տատիկի ասածներից, ինչի պիտի թոշակառուն սենց թշվառ ձևով ապրի իրա օրերը, իսկ պետությունն էլ թքած ունենա: Իհարկե ես տատիկին օգնեցի գումարով, էտ օրն աշխատավարձ էի ստացել ու գումար տվեցի, ու ինչքան իրա պես տատիկ ու պապիկներ կան, որ նման վիճակում են: