Սկեսրայրս ինչ իմացել էր, որ երեխայի ենք սպասում, ամեն կերպ ասում էր, որ կարիք չկա հիմա երեխա ունենալու։ Մենք, իհարկե, չէինք կարող նրան լսել, քանի որ տարիքով բավական մեծ էինք և պիտի հասցնեինք գոնե երկու երեխա ունենալ։ Այդ պատճառով էլ ամուսինս ինձ խնդրում էր չլսել, ուշադրություն չդարձնել հոր ասածներին և սպասել մեր հրաշքին։
Այդպես էլ անում էի, բայց սկեսրայրս չէր հանձնվում։ Հղի վիճակում ձմեռ օրով ինձ օրը հինգ անգամ ուղարկում էր խանութ՝ սառը հյութ առնելու։ Ամեն անգամ մեկ շիշ էր ուզում՝ պնելով, որ տան սառնարանը լավ չի աշխատում, խանութից հատ- հատ պիտի գնամ, բերեմ։Լռում էի՝ հանուն ընտանիքիս ու երեխայիս։ Եվ մի օր էլ, երբ ամուսինս նոր էր դուրս եկել տանից, սկեսրայրս կրկին սկսեց ինձ խանութ ուղարկելու մշտակա խոսքը․
-Տաք եղանակ է, ինչպես միշտ հինգ անգամ պիտի գնաս։ Դե, մի նստիր, արագ վազելով գնա, առ, արի
Դու մի ասա՝ ամուսինս ամեն ինչ լսել է, քանի որ ինչ- որ բան է մոռացած եղել և ետ է եկել՝ վերցնելու։
Հոր հետ վիճեց, ինձ վերցրեց, դուրս եկավ։
Երջանիկ ենք հիմա։ Երեխաս բարեհաջող ծնվեց մեր փոքրիկ, վարձով, սակայն ջերմ տանը։ Թող բոլորի ընտանիքներում նման երջանկություն տիրի։