Հորս ու մորս բոլոր որոշումները միշտ էլ սովորական ու հեշտ եմ տարել։ Ես նույնիսկ չեմ էլ մտածել, որ կարող է ինչ- որ խնդիր առաջանալ նրանց միջև, և այն էլ այնպիսի խնդիր, որ բաժանման հանգեցնի։
Բայց դե եղածը եղած է, և հայրս ու մայրս բաժանվեցին բավական մեծ տարիքում, սակայն ինքս էլ չիմացա՝ ինչից։ Նույնիսկ չհարցրի, քանի որ հարմար չգտա։
Բայց սենց բան էկավ գլխիս, որից հետո ուշքի չեմ գալիս։ Բաժանումից մեկ տարի հետո հայրս զանգեց, ասեց, որ ընկերուհի ունի, ուզում են ամուսնանալ։ Ասաց, որ ուզում է ինձ ծանոթացնել նրա հետ, ես էլ չմերժեցի նրա խնդրանքը ու գնացի՝ այդ աղջկան հանդիպելու։
Մտա ներս ու քարացա։ Էլ խոսելուս ունակությունն էլ կորցրի, կարելի է ասել։ Պարզվեց՝ էդ աղջիկը կուրսեցիս է եղել։
Իրար տեսնելով՝ շատ վատ զգացինք, բայց հորս էլ ասացի էդ մասին, մտածեցի՝ իմանա՝ հետ կկանգնի ամուսնության մտքից։
Չէ, չփոշմանեց։ Ամոթը լրիվ կորցրել է, ճիշտ եմ ասում։