Չնայած իր հասակին, Յուլյան դարձավ երեք երեխայի մայր: Հիմա նա դարձել է քաղաքի աստղը, քանի որ քաղաքը շատ փոքր է և լուրերը տարածվում են մեծ արագությամբ: Եթե դեռևս 10 տարի առաջ 50-60 կամ 70 տարեկանում անիրական էր երեխա ունենալը, հիմա բժ շկության շնորհիվ դա լիովին հնարավոր է: Իհարկե հետխորհրդային տարածաշրջանում նման դեպքերը պատահական են և զարմանալի: Ծննդաբերելուց առաջ Յուլյային տարան պե րինատալ կենտրոն: Այստեղ նա 22 օր մնաց մինչև ծնվեցին երեք երեխաները, որոնք բոլորն էլ առո ղջ էին:
Կինը խոստովանեց, որ երկար ժամանակ է ինչ ուզում է հղիանալ, բայց դա իր մոտ ոչ մի կերպ չի ստացվում: Նա անընդհատ ուզում էր երեխա ունենալ իր ամուսնուց, ում նոր էր հանդիպել: Երեխաների ծնողները ասում են, որ չեն վա խենում ֆինանսական և հո գեբանական դժվ արություններից, որոնք իրենց սպասում են: Նրանց օգնում են իրենց ազգականնները: Ամուսինները երկու սենյականոց բնակարանում են ապրում, որն արդեն փոքր է հինգ անդամի համար, բայց նրանք արդեն կարողանում են կազմակերպել ամեն ինչ:
Յուլյան և ամուսինը չեն կասկածում, որ իրենց կհաջողվի երեխաներին ոտքի կանգնեցնել և ուսման տալ: Յուլյան զվարճանքի կենտրոնի տնօրեն է, իսկ ամուսինը համալսարանում դասախոս է: 51 ամյա կնոջ հղիության լուրը արագ տարածվեց համացանցով, և շատերը սկսեցին քննադատել Յուլյային: Նրանք իրենց կարծիքը բացատրում էին, որ Յուլյան այլևս երիտասարդ չէ և չի կարող հասցնել, մեծացնել և ոտքի կանգնեցնել երեխաներին: