Տեղեկություններ են տարածվում, թե Լաչինի միջանցքը բաց է. Mediahub լրատվականը նշում է.
Շուշի-Քարինտակ ճանապարհը փակած քաղաքացիական հագուստով ադրբեջանցի ահաբեկիչները նահանջել են և ներկայումս գտնվում են ադրբեջանցի ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքում։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանը ադրբեջանցիներին թույլ է տվել ստուգումներ անցկացնել Կաշենի հանքում:
Auroranews-ը կապ հաստատեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ, ով մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրը, նշեց, որ պետք է հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը: