Մարդուս բռնացրել եմ սիրածի հետ, մենք մեր հաշիվները լուծել ենք ու ամեն ինչ լավ ա հիմա, բայց սիրածի քթերից բերելու եմ

Մարդս մի ֆիրմայում ա աշխատում, որտեղ շատ կին արմատներ կան: Ես երբեք չէի կասկածում, որ մարդուս աչքը դուրս կլինի, բայց փաստորեն սխալ էի անում:

Մի օր հեռախոսը տանն էր մոռացել ու գնացել գործի: Ես էլ հեռախոսը սեղանից վերցրեցի, որ սեղանը մաքրեմ ու էդ պահին հեռախոսին նամակ եկավ. «կյանքս, կարոտում եմ քեզ, էսօր գալու ես չէ՞ գործի»:

Հենց էդ պահին հասկացա, որ մարդս սիրած ունի ու էդ դուրս ընկածն իրանց գործի տեղից ա: Բացեցի դրանց նամակագրությունն ու կարմրեցի, կապտեցի: Փաստորեն մարդս արդեն մի քանի ամիս ա իրա գործի տեղի կանանցից մեկ հետ վրաս ֆռում ա:

Գժվեցի, կատաղեցի ու մարդուս գլխին շան օյին սարքեցի, երբ եկավ տուն: Ինքն էլ ներողություն խնդրեց, ասեց, որ էլ չի կրկնվի, երդվեց բոլոր սրբություններով, որ կխզի կապերը սիրածի հետ, մենակ թե չբաժանվենք: Ես էլ ներեցի, դե հո տունս չէի քանդելու:

Բայց էդ դուրս ընկած սիրածի քթերից բերելու եմ: Անանուն էջով սաղ նամակներն ուղարելու են դրա մարդուն, թող իմանա ինչ դուրս ընկած կին ունի: Ո՞ւրա էդտեղ ընտանիք, չնայած մեր ընտանիքն էլ մի բան չի, բայց դե ես յոլա եմ տանում, որ տունս չքանդեմ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *