Թուրքիայում 12 զինվորական վնասվածքներ են ստացել «Kirpi» զրահամեքենայի շրջվելու հետևանքով, մեքենան Զաբ գետն է ընկել։
Թուրքական ԶԼՄ-երը հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ զրահամեքենայի մեխանիկ-վարորդը Հաքքյարի-Վան մայրուղու 30-րդ կիլոմետրում կորցրել է կառավարումը ճանապարհին։
Գետում հայտնված զինվորականներին ստիպված են եղել դուրս բերել հարևանությամբ գտնվող ավազահանքում աշխատող էքսկավատորի շերեփով։ Օգնության են հասել նաև տեղի բնակիչները։
Վնասված զրահամեքենան տարհանելու համար զինվորականներ են ուղարկվել։
Отправить ответ