Երկուշաբթի ոչ աշխատանքային օր է հայտարարվել

Մոսկվայում հայտարարված է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Իրավիճակը բարդ է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով օպերատիվ շտաբի շրջանակում որոշում եմ ընդունել երկուշաբթին ոչ աշխատանքային օր հայտարարել, բացառությամբ իշխանության մարմինների, անդադար ցիկլի ձեռնարկությունների, պաշտպանաարդյունաբերական համալիրի, քաղաքային ծառայությունների համար։ Խնդրում եմ առավելապես ձեռնպահ մնալ քաղաքում ուղևորություններից։ Հնարավոր է որոշ թաղամասերում և որոշ ճանապարհներին շարժումն արգելափակվի։ Ժամանակին 112 հաղորդեք արտառոց իրավիճակների և միջադեպերի մասին։ Քաղաքային ծառայություններն աշխատում են բարձր պատրաստականության ռեժիմով»,- գրել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *