Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս. այդ մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս», — ասել է նա:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Լուկաշենկոն՝ Պուտինի թույլտվությամբ, բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, ինչի արդյունքուշ Պրիգոժինը դադարեցրել է «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում։
Իսկ ավելի ուշ, Եվգենի Պրիգոժինը հաստատեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն. Վագները վերադառնում է իր ճամբար։
Հիմա «Վագներ»-ի մարտիկները բեռնում են իրենց մեքենաները, հավաքում իրերը, զինամթերքն ու տեխնիկան հեռանալ Ռոստովի փողոցներից։