Ուղևորը սպառնացել է պայթեցնել Պուլկովո օդանավակայանը, քանի որ չի ցանկացել հերթ կանգնել գրանցման համար. հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։ Նա հայտնել է, որ բացի ռումբից ուղեբեռի մեջ նաև այլ զենք է ունեցել։
28-ամյա երիտասարդը Պուլկովոյից Կազան պետք է թռչեր։ Օդանավակայանի ամբոխն այնքան է «հյուծել» նրան, որ որոշել է արագացնել գործընթացը։ Մոտեցել է օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին, պահանջել իրեն ինքնաթիռ տանել որպես «Շատ կարևոր անձ» (VIP), հակառակ դեպքում՝ պայուսակից ռումբ ու մեծ քանակությամբ զենք կհանի և կպայթեցնի օդանավակայանը։
Անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են վերջինիս և զննել նրա ձեռքի ուղեբեռը։ Ներսում կասկածելի ոչինչ չի եղել։
Ավելի ուշ տղամարդը խոստովանել է, որ պարզապես ցանկացել է արագ թռչել Կազան և չի պլանավորել որևէ վատ բան անել։
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ TELEGRAM-ՈՒՄ