Մոսկվայում ռեփերն ինքնասպան է եղել սեփական ծննդյան օրվան նվիրված երեկույթի ժամանակ․ գնում է Regnum-ը։ Դա տեղի է ունեցել նրա ընկերների և եղբոր աչքի առաջ։ Պատմությունը պարզում է ոստիկանությունը, որը հարցաքննում է խնջույքի մասնակիցներին։
Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը ռեփեր Դանիիլ Յուրինը, ով հայտնի է Danchy ստեղծագործական կեղծանունով, նշել է իր 23-ամյակը։ Տոնակատարությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի արեւելքում գտնվող Իվանովսկոյե թաղամասի բնակարաններից մեկում։
Հինգ ընկերների և եղբոր՝ Դանիելի ցուցմունքների համաձայն, սկզբում ամեն ինչ լավ է անցել, սակայն առավոտից երաժիշտը սկսել է իրեն ագրեսիվ պահել և նույնիսկ բռունցքով կոտրել սենյակի պատուհանի ապակին՝ վնասելով ձեռքը։ Հյուրերին հաջողվել է հանգստացնել նրան ու առաջին օգնություն ցուցաբերել։ Մեկ ժամ անց՝ Դանիելի տրամադրությունը կրկին փոխվել է և տղան հյուրերի աչքի առաջ ինքնասպան է եղել։ Այս անգամ ընկերները ոչինչ անելու ժամանակ չեն ունեցել։
«Մահացածի եղբոր կողմից հաղորդում է եղել, որ Չեչուլինի փողոցում 23-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել, հայտնաբերվել է մարմնական վնասվածքներով դի։ Նրա եղբոր խոսքով՝ հարբած վիճակում երիտասարդը պարբերաբար ինքնասպանության մտադրություններ է հայտնել, սակայն նախկինում որևէ քայլ չի ձեռնարկել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Միջադեպն այժմ հետաքննվում է։