Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում ներկայացվում են Ուկրաինայի վերահսկողության տակ գնտվող Կրամատորսկի վրա ռուսական զինուժի հրթիռային հարձակմանը հաջորդած առաջին րոպեները։ Այս պահի դրությամբ զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 4-ի։ Տուժածները 25-ն են, որոնց թվում նաև երեխա կա։
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան ռուսական բանակը երկու հրթիռ է արձակել, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ С-300 համալիրից Կրամատորսկի կենտրոնում և մոտակա Բելենկոե գյուղում։
Կրամատորսկում հրթիռը հարվածել է սննդի օբյեկտին, ավերել այն և մոտակա տները։ Հարվածից հետո առաջին րոպեներին արձանագրվել է երկու զոհ, սակայն փլատակների մաքրումը շարունակվում է։
Կրամատորսկ քաղաքը Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնեցկի մարզի վարչական կենտրոնն է։