Տեսանյութը հրապարակվել է «Տղամարդ և կին» հաղորդաշարի շրջանակում, որը պատմում է Մոսկվայից ամուսնալուծված զույգի մասին, ովքեր պայքարում են իրենց չորսամյա դստեր խնամակալության համար․ հայտնում է Gazeta.ru-ն։
Նկարահանումների ժամանակ աղջիկը բարձրացրել է ձեռքը, բութ մատը սեղմել ափին, ապա մի քանի անգամ ծալել է այն։ Ժեստը համարվում է օգնության միջազգային ազդանշան և ստեղծվել է որպես ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության դեպքերի աճի դեմ պայքարելու գործիք:
Միևնույն ժամանակ, հենց հարցազրույցում աղջիկն ասել է, թե որքան է սիրում մորն ու քրոջը։
Ավելի ուշ, աղջկա խորթ հայրը, ով առաջին ալիքի «Արական / Իգական» հաղորդման եթերում օգնության ազդանշան է ցույց տվել, Газета.Ru-ին պատմել է, որ մայրը ծեծի է ենթարկել դստերը։ Կարեն Թունյանը հրապարակմանը տեսանյութ է տվել, որում նրա նախկին կինը հայհոյում է և հրում դստերը, ով փորձում էր կանխել նախկին ամուսինների միջև կոնֆլիկտը։
«Երեխաները ամենաբարեկեցիկ պայմաններում չեն ապրում։ Երեխաների իրավունքների հանձնակատարի փաստաթղթեր կան, որոնցում հոգեբույժի կարծիք կա նրա հոգեկան առողջության մասին։ Մարդը, սկզբունքորեն, երեխաների հետ իրեն անպատշաճ, ագրեսիվ և դաժան է պահում։ Ծեծում է նրանց»,- ասել է նա։
Աղջկա խորթ հոր խոսքով՝ ինքը երկու տարի է, ինչ մոր հետ կռվում է երեխաների խնամակալության համար։
Թունյանը հավելեց, որ հաղորդման եթեր դուրս գալուց հետո դատախազությունը հետաքննություն է սկսել։
Տեսանյութն՝ այստեղ