Ֆրանսիայում ոստիկանների կողմից ալժիրցի 17-ամյա տղայի սպանությունից հետո սկսված անկարգությունները չեն հանդարտվում։
Ապստամբության մի շարք կենտրոններում իշխանությունների կողմից իրավիճակի վերահսկողությունը թուլանում է, խանութների և շուկաների մեծածախ կողոպուտ է սկսվել։
Երկրում կարող է արտակարգ դրություն հայտարարվել։ Այս մասին BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Օլիվյե Կլեյնը։
«Իրավիճակին արձագանքելու բոլոր տարբերակները սեղանին են, մենք պետք է դուրս գանք ստեղծված իրավիճակից, և եթե արտակարգ դրությունը արդյունավետ միջոց համարվի, հանրապետության նախագահը կհայտարարի այդ մասին»,- ասել է նա