ԶԳՈՆ ԵՂԵՔ. Բնակելի տունը մոխրացել է iPhone-ի լիցքավորիչի պատճառով

Անգլիայի բնակչուհին պատմել է, որ իր տանը հրդեհ է բռնկվել iPhone-ի լիցքավորիչի պատճառով, գրում է Daily Mail-ը։

Էմմա Ֆլաերտին դուստրերի հետ տանն է եղել, երբ երկրորդ հարկից ծխի հոտ է զգացել։ Նա վազել է ննջասենյակ և տեսել, որ մահճակալն ու բարձը վառված են: Հրդեհն արագ պատել է ողջ սենյակը, բրիտանուհին վերցրել է երեխաներին ու դուրս վազել փողոց։

Ժամանել են հրշեջ-փրկարարները և մեկ ժամ շարունակել մարել կրակը։ Ավելի ուշ նրանք Էմմային ասել են, որ հրդեհի պատճառը iPhone-ի լիցքավորիչն է եղել։ Այժմ բրիտանուհին զգուշացնում է մյուսներին «էժան» և ոչ պաշտոնական լիցքավորիչների վտանգի մասին։

«Դա iPhone-ի լիցքավորիչ էր, որը ես գնել էի Amazon-ից կամ կրպակից, ուստի այն պաշտոնական արտադրողից չէր», — ավելացրել է Ֆլաերտին:

Ցավոք, Էմման չի ապահովագրել իր ունեցվածքը, ուստի կորցրած իրերի համար փոխհատուցում չի ստանա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *