Կիևում, Խարկովում, Պոլտավայում, Կիրովոգրադում, Դնեպրոպետրովսկում, Չեռնիգովում, Սումիում և Չերկասիում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածներում օդային տագնապ է հայտարարվել, տեղեկացնում է kommersant.ru-ն:
Կիևի իշխանությունները հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
Ինչպես հայտնել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն՝ գիշերը մարզը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։
Նրա խոսքով՝ սա առաջին հարձակումն է Կիևի վրա վերջին 12 օրվա ընթացքում իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Նշվում է, որ դրանք բոլորը խոցվել են։ Զոհերի մասին տեղեկություններ չկան