ԽՈՅԵՐ — Խոյերի համար հաջող կլինի ամենտարաբեր խնդիրներ լուծելու հարցում: Մտերիմ եւ սիրելի մարդիկ մեծ հաճույքով հաշվի կառնեն ձեր կարծիքը եւ կհետեւեն ձեր խորհուրդներին:
ՑԼԵՐ — Ձեր անձնական կյանքում ամեն ինչ հաջող է ստացվում, մի շարք խոստումնալից գաղափարներ կառաջանան: Ցլերը հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեն եւ հիանալի լեզու կգտնեն նույնիսկ նրանց հետ,ով ամենեւին իրենց նման չէ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ — Երկվորյակներին արժե առաջին քայլն անել անձնական հարաբերություններում: Այն կգնահատվի ըստ արժանվույն եւ դրական պատասխան կստանա:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ — Ձեր երկրորդ կեսի կամ ձեզ դուր եկած անձնավորության հետ հարաբերություններում դուք կաշխատեք ծայրաստիճան զգուշություն դրսեւորել սխալներից խուսափելու նպատակով, սակայն հենց այդ պատճառով հետաքրքիր հնարավորություններ բաց կթողնեք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ — Առյուծները ոչ միայն չափազանց էֆեկտիվ իրենց խնդիրները կլուծեն, այլ նաեւ եթե հարկ լինի, կօգնեն իրենց մտերիմներին ու սիրելիներին:
ԿՈՒՅՍԵՐ — Կույսերի համար կհաջողվեն ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունները:
ԿՇԵՌՔՆԵՐ — Շաբաթը չափազանց հաճելի եւ թեթեւ կլինի: Դուք ձեզ երջանիկ կզգաք եւ մեծ ոգեւորությամբ կլուծեք նույնիսկ ամենաբարդ խնդիրները:
ԿԱՐԻՃՆԵՐ — Ձեզ կարող են խաբել կանայք, ում դուք վստահում եք: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, որոնցից վաղն արդեն հետք անգամ չի լինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ — Աղեղնավորների համար զգալի հաջողություններ են սպասվում այնտեղ, որտեղ հարկավոր է անձնական հմայք եւ լավ տպավորություն թողնելու ունակություն, իսկ զգոնություն պահանջող գործերում դուք հազիվ թե հաջողության հասնեք, քանի որ չափազանց հաճախ ցրված կլինեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ — Այծեղջյուրներից շատերը ստիպված կլինեն իրենց մասնագիտական եւ ընտանեկան խնդիրները լուծել: Ոչ ոք չի շտապելու ձեզ հետ պատասխանտավության բեռը կիսել, սակայն դա այնքան էլ վատ չէ. դժվար թե որեւէ մեկին հաջողվի ավելի լավ լուծել խնդիրները, քան ձեզ:
ՋՐՀՈՍՆԵՐ — Ջրհոսներին բարդ շաբաթ է սպասվում: Նրանք ստիպված կլինեն գլուխ կոտրել մի շարք անձնական կամ ընտանեկան խնդիրներ լուծելու վրա, բայց այդ ճիգերը նաեւ հաճույք կպատճառեն:
ՁԿՆԵՐ — Ձկները խնդիրներ կունենան իրենց մտերիմների հետ, կհասունանա երկար ժամանակով հետաձգված խնդիրների քննարկման պահը: Ցանկալի է խուսափել նույնիսկ ամենաչնչին արկածախնդրության հետ կապված իրավիճակներից: