Հայաստանում այսօր՝ հուլիսի 3-ին, 2,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ աղբյուրի երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04։19-ին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյումրիից 39 կմ հյուսիս, իսկ աղբյուրը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։