ՌԴ-ի Պրիմորսկո-Ախտարսկի օդանավակայանից 200 մետր հեռավորության վրա պայթյուն է որոտացել: Այս մասին հուլիսի 2-ին, ժամը 16:00-ի սահմաններում հայտնել են քաղաքի բնակիչները։
«Զոհեր և վիրավորներ չկան: Նախնական տեղեկություններով՝ տներ և ենթակառուցվածքային օբյեկտներ չեն տուժել։ Այժմ միջադեպի պատճառները հետաքննվում են»,- ասել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հեռագրային ալիքում։
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝