Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 35 կմ խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է Ադրբեջանի մի քանի շրջաններում, ինչպես նաև բուն Բաքվում։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Բաքվի քաղաքացիները երկրաշարժից հետո լքել են իրենց տները և հավաքվել քաղաքի փողոցներում։
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։