ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առևտրի կենտրոնից մեքենան դուրս է թռել. Ներսում կին է եղել

Մոսկվայի արևմուտքում բազմահարկ ավտոկայանատեղիի երրորդ հարկից մեքենան ընկել է․ գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Ըստ տեղեկությունների՝ մեքենայի ներսում կին է եղել։ Նշվում է, որ ականատեսները տուժածին դուրս են բերել մեքենայից։

Ժամանած բժիշկները կնոջը ցուցաբերել են առաջին օգնություն և բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացրել հիվանդանոցներից մեկում։ Դեպքի վայրում դեռ շտապօգնության մեքենաներն են։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*