Ողբերգական լուր Տավուշից․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերջնամասում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Քարամյանի վարած Mercedes C180 մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Անի Հարությունյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Արևիկ Հարությունյանը, 39-ամյա Լուսինե Հարությունյանը, 9-ամյա Տիգրան Բ.-ն և Mercedes-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ Սոնա Ծատուրյանն ու Նաիրա Ծատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները նաև տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Էդվարդ Հովհաննիսյանն ու Հայկ Ասատրյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *