Վարչապետը հրաժարական կտա

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հրաժարական կտա, քանի որ Նիդեռլանդների կառավարությունը չի կարողանում համաձայնության գալ միգրացիոն ճգնաժամի շուրջ։

Վերջին շաբաթներին բանակցում էին միգրացիոն ճգնաժամի շուրջ, քանի որ ժամանողների համար բավարար տեղեր չեն եղել, բայց լուծումը հավանաբար չի ստացվել։

Իշխող կուսակցությունն առաջարկեց մի համակարգ, որը կարող է բավարարել ներկայիս խնդիրը, մասնավորապես ուկրաինացի փախստականների հոսքը. նրանք ազատորեն կկարողանային գալ երկիր: Կոալիցիոն կառավարության մաս կազմող լիբերալ «Քրիստոնեական միությունը» դեմ է արտահայտվել ծրագրերին։

Նիդերլանդների վարչապետին վերջնագիր է տրվել՝ կա՛մ իշխանությունները միգրացիայի վերաբերյալ համաձայնության են գալիս ամառային արձակուրդներից առաջ, կա՛մ նրա կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *