Թուրքիայում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Այսպիսով, դեպքը գրանցվել է Երզնկա քաղաքում։ Վարորդը մարդատար միկրոավտոբուսը վարելիս կորցրել է կառավարումը, բախվել այլ մեքենայի, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։
Նախնական տվյալներով՝ չորս մարդ մահացել է, ևս 10-ը, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել։
Վթարի վայր են կանչվել շտապօգնության մեքենա և փրկարարներ։ Տուժածները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝